Իվան Օխլոբիստինն անհանգստացած է Միխայիլ Եֆրեմովի ճակատագրի համար

54-ամյա Իվան Օխլոբիստինը խոսել է իր ընկերոջ՝ 56-ամյա Միխայիլ Եֆրեմովի մասին: Դերասաններն իրոք շատ մտերիմ են․ Եֆրեմովը Իվանի ավագ դստեր կնքահայրն է:

Հունիսի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած մահվան ելքով վթարից հետո Միխայիլը տնային կալանքի տակ է: Օխլոբիստինը շատ անհանգստացած է ընկերոջ համար, նրա խոսքով՝ Եֆրեմովի կյանքը բաժանել է երկու մասի՝ դեպքից առաջ ու դրանից հետո։ «Ես չեմ կարող հրաժարվել նրանից, քանի որ նա ինձ համար մերձավոր բարեկամ է: Առանց այդ էլ Ռուսաստանի բնակչության կեսը բանտերում փակված է: Ի՞նչ կլինի նրա հետ, եթե հարազատները հրաժարվեն իրենից։ Նրա համար ամենածանր պատիժը հենց ինքն է», – անկեղծացել է Իվանը։