«Մայրիկ, քեզ ընկեր է պետք»․ Շարլիզ Թերոնին ապշեցրել է դստեր խորհուրդը

Ամերիկացի 44-ամյա դերասանուհի Շարլիզ Թերոնն անկեղծ խոստովանություն է արել: Պարզվել է, որ նրա երեխաները փորձում են կարգավորել մայրիկի անձնական կյանքը:

Աստղը խոստովանել է, որ իր կրտսեր դուստրն իրեն շատ է զարմացրել: Չորս տարեկան Ավգուստան հանկարծակի սկսել է մայրիկի հետ խոսել հարաբերությունների մասին: Փոքրիկը մտածում է, որ մայրը միայնակ է: Դերասանուհու համար այս խոսակցությունը չափազանց անսպասելի է եղել: «Երկու օր առաջ ես մեքենա էի վարում։ Դուստրես ինձ հետ էին ու հանկարծ Ավգուստան ասաց․ «Մայրիկ, քեզ ընկեր է պետք»»,- կիսվել է Շարլիզը։