Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է նրա ու Գալկինի ամուսնալուծության մասին լուրերը

Daily Storm-ը հայտնում է, որ Ալլա Պուգաչովայի համերգային տնօրեն Ելենա Չուպրակովան խոսել ու մեկնաբանել է երգչուհու և իր ամուսնու՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի ամուսնալուծության մասին լուրերը։

Ըստ շրջանառող լուրերի՝ ամուսինները սառն ու անտարբեր են դարձել միմյանց հանդեպ ու պատրաստվում են ամուսնալուծվել։ Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է երգչուհու համերգային տնօրենը, աստղային զույգի ամուսնալուծության մասին տեղեկություններին չարժե հավատալ: «Նման բան չի եղել և չկա»,- ասել է նա: