Բիլի Այլիշի նոր երգի տեսահոլովակը մի քանի ժամվա ընացքում միլիոնավոր դիտումներ է հավաքել (տեսանյութ) - Showbiz.am

Բիլի Այլիշի նոր երգի տեսահոլովակը մի քանի ժամվա ընացքում միլիոնավոր դիտումներ է հավաքել (տեսանյութ)

By

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշն «Իմ ապագան» (My future) անվանումով նոր երգ է թողարկել և յութուբյան իր տեսաալիքում համապատասխան անիմացիոն տեսահոլովակ ներկայացրել, որի հեղինակը հայտնի ռեժիսոր Էնդրյու Օնորատոն է։

«Այս ստեղծագործությունը կարանտինի սկզբում ենք գրել։ Այն իրապես շատ անձնական գործ է և յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար։ Դրա վրա աշխատելիս գլխումս հույսի, ուրախության և ինքնազարգացման մտքեր են եղել»,- պատմել է Այլիշը։

Մեղեդային բալլադում երգչուհին պատմում է այն մասին, որ սիրահարվել է իր ապագային և անհամբերությամբ նրա հետ հանդիպմանն է սպասում։

Տեսահոլովակի հրապարակումից հետո մի քանի ժամվա ընթացքում այն յութուբյան հարթակում ավելի քան 4,8 միլիոն դիտում և 1 միլիոն հավանում է ստացել։

Հունվարին «No time to die» երգի հրապարակումից հետո սա երգչուհու ներկայացրած առաջին ստեղծագործությունն է։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ