Հոսպիտալացվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Եկատերինա Ժեմչուժնայան - Showbiz.am

Հոսպիտալացվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Եկատերինա Ժեմչուժնայան

By

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի, մոսկովյան «Ռոմեն» թատրոնի դերասանուհի Եկատերինա Ժեմչուժնայան հոսպիտալացվել է: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է արտիստուհու ներկայացուցիչը:

«Ուղարկել են հոսպիտալացման»,-ասել է ներկայացուցիչը՝ չմանրամասնելով ոչ հոսպիտալացման պատճառը, ոչ էլ վայրը, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ժեմչուժնայան սովորել է «Ռոմեն» թատրոնի ստուդիայում, ապա` Թատերական արվեստի ռուսական ինստիտուտում: «Ռոմեն» թատրոնում խաղացել է «Մենք գնչուներ ենք» և «Կախարդական սեր» ներկայացումներում:

Նա հայտնի է «Հավերժական կանչ» հեռուստասերիալում Զորիցայի դերով, «Կառնավալ» ֆիլմում գնչուհի Կարմայի դերով, «Թագուհի Մարգո»-ում գնչուհի Զարիտայի դերով:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Սելենա Գոմեսի նոր լուսանկարը. նա նաև հայտնել է իր «Rare Beauty» ապրանքանիշի թողարկման ամսաթիվը

Սելենա Գոմեսն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու դրան կից գրառում կատարել: Երգչուհին հայտնել է կոսմետիկայի սեփական ապրանքանիշի՝...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Դավիթ Գրիգորյանը` իր 29-ամյակի և երկվորյակ դուստրերի հետ կարանտինային առօրյայի մասին

Հաղորդավար, լրագրող և իր համար դերասանությունը ստեղծագործական հոբբի անվանող Դավիթ Գրիգորյանը, ով այժմ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն...
Ավելին