«Տատիկ, դու լավագույնին ես արժանի». Քիմ Քարդաշյանն 86-ամյա տատիկի ծննդյան խնջույքից ընտանեկան լուսանկարներ է հրապարակել - Showbiz.am

«Տատիկ, դու լավագույնին ես արժանի». Քիմ Քարդաշյանն 86-ամյա տատիկի ծննդյան խնջույքից ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

By

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ընտանեկան լուսանկարների շարք է հրապարակել մայրական կողմի տատիկի՝ 86-ամյա Մերի Ջոյի ծննդյան խնջույքից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընտանիքը ծննդյան օրվա կապակցությամբ հավաքվել է Քարդաշյանների 125 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, որը գտնվում է Մայամիում:

Քարդաշյանը պատմել է, որ խնջույքին հրավիրել են նաև հոբելյառի ընկերներին, որոնք տուն գալուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Շնորհավոր 86-րդ տարեդարձդ, տատիկս: Անցած շաբաթ մենք նշեցինք իմ անուշ տատիկի ծննդյան օրը: Նա հունվարից տնից դուրս չէր եկել. սկզբում հիվանդ էր, հետո՝ կորոնավիրուսը: Ուստի՝ մենք հրավիրեցինք նրա ընկերներին և նույնիսկ նրա սիրած դաշնակահարին, որը ելույթ ունեցավ: Դա այնպիսի կախարդական օր էր: Տատիկ, դու լավագույնին ես արժանի»,- իր ինստագրամյան գրառման մեջ նշել է Քարդաշյանը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ