Քենդալ Ջենները ցույց է տվել իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները տնային ինտերիերի հայտնի Architectural Digest ամսագրին իր առանձնատունն է ներկայացրել՝ այդպիսով իր երկրպագուներին նաև պատմելով իր թաքնված նախասիրությունների մասին, հայտնում է Daily Mail պարբերականը։

Նշվում է, որ ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուում նկարահանվող Քենդալն իր քույրերի համեմատ հազվադեպ է իր ունեցվածքը նկարահանում և խոսում նախասիրությունների մասին։

Այս անգամ սուպերմոդելը «տնային շրջագայության» ընթացքում խոսել է իր սովորություններից՝ նշելով, որ սուրճի սիրահար չէ ու ավելի շատ թեյ է նախըտրում, շաբաթը երեք անգամ լոգանք է ընդունում ոսկեզօծ վաննայում, ինչպես նաև չի սիրում, երբ հյուրասենյակոմ հեռուստացույց է լինում, քանի որ այդ վայրն իր համար ընկերների հետ մտերմիկ, կենդանի շփման համար է։

«Տնային շրջագայության» ընթացքում Քենդալը ներկայացրել է ընդարձակ ու շքեղ խոհանոցը, հյուրասենյակը, ննջասենյակը և լոգարանը, արվեստանոցը, առանձնատան բակը և հարակից հատվածները։

«Սիրում եմ բնավորություն ունեցող տներ։ Երբ առաջին անգամ այս տուն եկա, իսպանական, ագարակային տան տպավորություն ստացա»,- ասել է նա 6525 քմ մակերեսով տան մասին և հավելել, որ իր կյանքը էներգիայով լի ու հաճախ նաև քաոսային է, ուստի՝ իր համար շատ կարևոր է եղել հանգիստ մթնոլորտով տուն ունենալը։