Մահացել է ամերիկացի դերասան Ուիլֆորդ Բրիմլին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Դերասանը 85 տարեկան էր, նա մահացել է Յուտա նահանգում գտնվող իր տանը։
Կյանքի վերջին օրերին արտիստը դիալիզի պրոցեդուրաներ է անցել հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և հաճախ է բողոքել վատ ինքնազգացողությունից:
Բրիմլին կինոկարիերան սկսել է 1970-ականներին և նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում: Նա հայտնի է «Չինական սինդրոմ», «Ինչ-որ բան» և այլ ֆիլմերում կերտած իր դերերով։ Բրիմլին նաև նկարահանվել է բազմաթիվ գովազդներում։
Դերասանին ախտորոշել են շաքարախտ 1979 թվականին։ Անցնելով բուժում, նա բացահայտ խոսել է իր հիվանդության մասին և դարձել է շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի ակտիվիստ։