Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է իր նոր մեքենայի լուսանկարը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում տեղադրել է իր նոր Bugatti-ի լուսանկարը:

«Դուք եք ընտրում տեսքը», – մեկնաբանել է լուսանկարը հայտնի ֆուտբոլիստը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն նոր զբոսանավ է ձեռք բերել: Զբոսանավը պորտուգալացին ձեռք է բերել 5,5 մլն ֆունտով (6,08 մլն եվրո):
Ռոնալդուն այդ զբոսանավից լուսանկարներ էր տեղադրել ինստագրամյան իր էջում, որտեղ նա ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի ու 4 երեխաների հետ հանգիստն էր վայելում: