Մաքսիմ Գալկինը չի հերքել իր ամուսնալուծության մասին լուրը

Երբ շաբաթներ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Ալլա Պուգաչովան ամուսնալուծվել է, բոլորը մտածում էին, որ շուտով թե՛ Ալլան, թե՛ Մաքսիմը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ ու կհերքեն իրենց բաժանման մասին լուրը:
Սակայն արտիստներն այդպես էլ ոչ մի կերպ չարձագանքեցին:
Լրագրողի այն հարցին, թե պատրաստվում է Գալկինը հերքել իր և Պուգաչովայի բաժանման մասին լուրը, հաղորդավարը հեգնելով պատասխանել է. «Ուրիշ անելու բան այլևս չունեմ»:

Նշենք, որ շատերի պնդմամբ` համացանցում տարածված լուրերը աստղային զույգի ամուսնալուծության վերաբերյալ էժանագին բամբասանք է, որովհետև ընդամենը մեկ շաբաթ առաջ Ալլան և Մաքսիմը միասին ներկայացել են իրենց մտերիմ ընկերներից մեկի ծննդյան խնջույքին, որի ընթացքում միմյանց նկատմամբ շատ ջերմ են եղել: