«Союзмультфильм»-ը ներկայացրել է «Зебра в клеточку» մուլտֆիլմի առաջին մասը

YouTube-ում լույս է տեսել «Союзмультфильм»-ի «Зебра в клеточку» անիմացիոն մուլտֆիլմի առաջին մասը, որը երեխաներին սովրորեցնում է իրենց և շրջապատող մարդկանց ճիշտ ընդունել:

Աֆրիկյան կղզու տարածքում տեղի ունեցող պատմության հերոսներն են զեբրան, որը մարմնի վրա զոլեր ունենալու փոխարեն ծածկված է վանդակավոր նախշով, գծավոր զեբրան, փղիկը, ջայլամը, նրա կրտսեր եղբայրը, ինչպես նաև բուսակեր կոկորդիլոսը: Մուլտֆիլմը ստեղծվել է հոգեբան Աննա Սկավիտինայի մասնակցությամբ, այն երեխաներին սովորեցնում է ընդունել իրենց անհատական ​​հատկանիշներն ու շրջապատի առանձնահատկությունները: