«Ես հարսնաքույր եմ». Քրիստինա Ասմուսը` Գարիկ Խարլամովի հնարավոր հարսանիքի մասին

Հունիսի վերջին 32-ամյա Քրիստինա Ասմուսը և 39-ամյա Գարիկ Խարլամովը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին: Չնայած շատ երկրպագուների հույսերին, այդ լուրը կատակ չէր: Այս պահին աստղերի ամուսնալուծության գործը դեռ ընթացքի մեջ է, այնուամենայնիվ, համացանցում արդեն լուրեր են տարածվել Գարիկի մոտալուտ հարսանիքի մասին: Ասում են` Խարլամովը հանդիպել է նոր կնոջ և հաջորդ տարվա հունվարին նրանք պատրաստվում են ամուսնանալ: Ինսայդերները պնդում են, որ Խարլամովը հանդիպում է դերասանուհի Յանա Կոշկինայի հետ:

Վերջերս համացանցի օգտատերերից մեկը որոշեց հարցնել Քրիստինա Ասմուսին, թե որքանով է իրական այդ բամբասանքը: Հետևորդն այդ հարցն ուղղել է դերասանուհու վերջին լուսանկարներից մեկի տակ: Ասմուսը կատակով հաստատել է իր նախկին ամուսնու մոտալուտ հարսանիքն ու պատասխանել. «Այո, ես հարսնաքույր եմ»: