Երգի պրեմիերա. Գլյուկոզա` «Мурашки»

Ռուս փոփ երգչուհի Գլյուկոզան (Նատալյա Չիստյակովա-Իոնովա) հրապարակել է նոր «Мурашки» անունով երգի աուդիո տարբերակը: Երգը պատմում է առաջին սիրահարվածության մասին։

«Հիշո՞ւմ եք սիրահարվածության այդ հիասքանչ զգացումը։ Երբ վախենում ես անել առաջին քայլը, իսկ հպումներից դողում ես, բայց առջևում լիակատար անհայտություն է»,- իր ինստագրամյան էջում երգը նկարագրել է երգչուհին: