Հնդիկ դերասան Ամիտաբհ Բաչչանը բուժվել է կորոնավիրուսից

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ հնդիկ դերասան Ամիտաբհ Բաչչանը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Բոլիվուդյան աստղի կրտսեր որդին նշել է, որ հոր հանձնած կորոնավիրուսի վերջին թեստի արդյունքն արդեն բացասական է ու դերասանն այժմ կշարունակվի կազդուրվել տանը և մի փոքր կհանգստանա: Ամիտաբհա Բաչչանի որդին շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աղոթել են հոր ապաքինման համար: