Շուտով կմեկնարկի «Универ» սերիալի նոր եթերաշրջանը

Մի քանի տարի շարունակ «Универ» սերիալը ТНТ հեռուստաալիքի ամենադիտվող նախագծերից մեկն էր: Օրերս սերիալի դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան հայտարարել է, որ շուտով կմեկնարկի սերիալի հաջորդ եթերաշրջանը:
Իր ինստագրամյան էջում Սամբուրսկայան գրել է. «Այլևս հնարավոր չէ լռել։ Սկսվել են «Универ. 10 տարի անց»-ի նկարահանումները։ Մինչ հանդիպում, սիրելիներիս»:

Սերիալը կպատմի, թե ինչպիսին են այսօր «Универ» սերիալի դերասաններն ու ինչ կյանքով են նրանք հիմա ապրում:
Նախորդ եթերաշրջաններից նախագծում մնացել են միայն դերասանները Վիտալի Գոգունսկին, Արարատ Քեշյանը, Ստանիսլան Յարուշինը, Նաստասյա Սամբուրսկայան և Աննա Հիլկևիչը: