Ո՞վ է Պոլինա Գագարինայի ամուսնու ենթադրյալ սիրուհին

Երգչուհի Պոլինա Գագարինայի ամուսինը` լուսանկարիչ Դմիտրի Իսհակովը, ինստագրամյան էջում հաճախ է կիսվում իր աշխատանքներով, որոնցից մեկն իրարանցում է առաջացրել երկրպագուների ու լրագրողների շրջանում: Դմիտրին կիսվել է նոր լուսանկարով, որի հերոսուհին ոչ միայն պարզապես մոդել է, այլ Դմիտրիի ենթադրյալ նոր ընտրյալը:
Պապարացիներն ավելի վաղ լուսակարել էին Դմիտրիին և լուսանկարի կիսամերկ գեղեցկուհուն` Եկատերինային, միասին զբոսնելիս: :

Հիշեցենք, որ համացանցում ակտիվ քննարկում են 33-ամյա երգչուհի Պոլինա Գագարինայի և նրա 42-ամյա ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսահակովի ամուսնալուծությունը։ Թե՛ Պոլինան, թե՛ Դմիտրին խուսափում են որևէ կերպ պատասխանել իրենց բաժանման վերաբերյալ հարցերին. երկրպագուները նաև նկատել են, որ զույգը ինստագրամյան միկրոբլոգերից դեռ չի հեռացրել ընտանեկան, ռոմանտիկ լուսանկարները։