Պատճառը սիրուհի՞ն էր. նոր մանրամասներ ռեփերի կյանքից, ում մարմինը մասնատել էր կինը

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանգուցյալ ռեփեր Էնդի Կարտրայտը (Ալեքսանդր Յաշկո) պատրաստվում էր ամուսնալուծվել կնոջից՝ Մարինա Կոխալից և օրինականացնել հարաբերությունները սիրուհու հետ:
Քննիչներն այս եզրակացությանն են եկել 31-ամյա հանգուցյալ արտիտի և նրա կնոջ նամակագրությունն ուսումնասիրելուց հետո:

Հիշեցնենք, որ Ըստ նախնական վարկածի` Էնդի Կարտրայտը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից: Նրա կինը՝ Մարինան, փորձել է ազատվել մարմնից, մասնատել է նրա մարմինը և մնացորդները տեղավորել փաթեթների մեջ, որոնք նա պահել է սառնարանում: Վերջերս նաև պարզ դարձավ, որ մահացած ռեփերի զոքանչը նրա մարմնի մնացորդների վրա աղ է լցրել: