80 վիրահատությունից հետո «Կենդանի Քենն» առաջին անգամ ներկայացել է լողազգեստով 

«Կենդանի Քենը», ում շատերը համարում են էպատաժային ֆրիկ, արդեն մի քանի տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է իր կերպարանափոխությունների շնորհիվ: Այս անգամ նա 80 վիրահատությունից հետո առաջին անգամ ներկայացել է լողազգեստով ու ներկայացրել է երկրպագուներին իր նոր մարմինը:
Հիշեցնենք, որ տղամարդը, ով նախկինում երազում էր նմանվել Քենին,  այժմ ամեն ինչ անում է Բարբի տիկնիկի կրկնօրինակը դառնալու համար:
Նա որոշել է 2022 թվականին դիմել սեռը փոխելու վիրահատության և դառնալ կին: Իսկ մինչ այդ նա արդեն վիրահատել է կրծքերն ու պարբերաբար կիսվում է երկրպագուների հետ նոր լուսանկարներով: