Netflix-ը կներկայացնի «Մեր Նատաշա» ֆիլմը` Նատալյա Օրեյրոյի մասին

Netflix-ը կներկայացնի «Մեր Նատաշա» փաստագրական ֆիլմը՝ լատինամերիկյան երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյի կյանքի և կարիերայի մասին:

Ֆիլմը փորձելու է բացահայտել Օրեյրոյի ջերմ կապը Ռուսաստանի հետ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 6-ին: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսին Նատալյա Օրեյրոն դիմել էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: