Ամուսնալուծություն չի լինելու. Քիմն ու Քանյեն հաշտվել են

Հայտնի զույգի երկրպագուները անհանգստացած են նրանց հարաբերությունների համար: Քանյեն, բացի իրենց ավագ դստեր` Նորթի մասին հայտարարություն անելը նաև վիրավորել էր Քիմի մայրիկին` Քրիս Ջեններին: Քիմն ամուսնու այս պահվածքը կապում է Քանյեի երկբևեռ խանգարման հետ: Ռեփերը հրաժարվում էր բուժվել և այժմ միայնակ է ապրում:

Այս բոլոր իրադարձությունների պատճառով Քարդաշյանը նույնիսկ պատրաստ էր բաժանվել ամուսնուց ու փաստաբաններն արդեն սկսել էին պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց երբ Վայոմինգում Քիմը հանդիպեց ամուսնուն` իրավիճակը փոխվեց: Ինսայդերները հայտնում են, որ զույգին հաջողվել է ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով: Չնայած այն հանգամանքին, որ Քիմը միայնակ է Լոս Անջելես վերադարձել, զույգը չի շտապում ամուսնալուծվել: Քանյեն և նրա կինը սկսել են ակտիվորեն շփվել տեսազանգերի միջոցով: «Ուղևորությունից առաջ նա պատրաստ էր վերջ տալ ամուսնությանը: Բայց Քանյեն լսել է նրան ու խոստացել, որ ամեն ինչ լավ կլինի: Ուեսթը առաջարկել է նրան միասին հանգստի մեկնել իսկ Քիմը համաձայնել է: Նա ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ` իրենց ամուսնությունը փրկելու համար»,- հայտնել է զույգին մոտ կանգնած, բայց գաղնտի մնալ ցանկացող աղբյուրը: