Ադելը կրկնօրինակել է Բեյոնսեի կերպարն ու ցույց տվել իր կազմվածքը

Երգչուհի Ադելը իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով. դա սովորական կադր չէր, այլ Բեյոնսեի սենսացիոն «Black Is King» տեսահոլովակի կերպարի նմանությամբ լուսանկար:

Կիսալուսնի տպագրությամբ այդ հագուստն արդեն երկար ժամանակ նվաճել է նորաձևության սիրահարների և հայտնիների սրտերը: Ադելը լուսանկարում կրում է «Marine Serre» ապրանքանիշի հայտնի հագուստն ու ևս մեկ անգամ ցուցադրում իր կառուցվածքը, որը շատ է փոխվել խիստ սննդակարգերի ու սպորտով զբաղվելու շնորհիվ: