Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը նշանադրվել են (տեսանյութեր)

Դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը նշանադրվել են։ Զույգի նշանդրեքին ներկա են եղել ոչ միայն նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները, այլև հայտնի ընկերներն ու գործընկերները։

Հիշեցնենք, որ զույգը երկար ժամանակ գաղտնի էր պահում իրենց հարաբերությունները: Բենն առաջին անգամ խոսեց իրենց հարաբերությունների մասին 2019-ի դեկտեմբերին։

Ինստագրամում արդեն տարածվել են տեսանյութեր զույգի նշանադրությունից: Բենը և Դիանան տորթը կտրել են Սարգիս Ավետիսյանի «Համբուրիր ինձ» երգի ներքո:

Դրանից հետո ընկերները Բենին հրում, գցում են լողավազանը: Տեսնելով, որ Բենը լողավազանում է` Դիանան ինքն էլ նետվում է ջուրը: Հետո հյուրերից շատերը, այդ թվում` Կարեն Ասլանյանը, Աղաս Մանուկյանը, Իրինա Այվազյանը և այլք ևս նետվում են լողավազանը։