Զուսպ ու միևնույն ժամանակ էլեգանտ. «Burberry» բրենդի նոր հավաքածուն

«Burberry» բրենդի նոր հավաքածուն հիացրել է նորաձևության բոլոր սիրահարներին: Զուսպ ու միևնույն ժամանակ էլեգանտ. այսպես են բնութագրել բրենդի նոր հավաքածուն նորաձևության քննադատները: Նշենք, որ սա «Burberry» բրենդի միակ նորությունը չէ. ավելի վաղ պարզ դարձավ, որ 30-ամյա դիմահարդար Իսամայա Ֆրենչը այսուհետ հանդես կգա «Burberry» բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնում:
Լյուքս դասի ապրանքանիշ «Burberry» -ի 2020թ.-ի առաջին եռամսյակի եկամուտը կրճատվել է 48,4 տոկոսով: Բրենդի ղեկավար Մարկո Գոբետին ասում է, որ COVID-19-ը ազդել է ոչ միայն այս ընթացքի, այլ նաև հետագա ամիսների եկամտի վրա: