Էշլի Գրեմը վերադառնում է մոդելային բիզնես (18+ լուսանկար)

Որդու ծննդից 6 ամիս անց 32-ամյա մոդել Էշլի Գրեմը որոշել է վերադառնալ մոդելային բիզնես ու ներկայացել է նոր ֆոտոշարքով` զարդարելով Elle ամսագրի շապիկը: Ֆոտոշարքում Էշլին միայնակ չէ, նրա հետ են նաև ամուսինն է ու նորածին որդին:
Նշենք, որ ավելի վաղ Էշլին նկարահանվել էր Swimsuits For All բրենդի լողազգեստների նոր հավաքածուի գովազդում: Կադրերը չէին ենթարկվել մշակման, և չէր օգատգործվել ֆոտոշոփ. դա Գրեմի հիմնական պահանջն էր:

«Ես բավականին քաշ էի հավաքել, ու ինձ մոտ առաջացել էին ստրիաներ: Սկզբում ես, իսկապես, ինքս ինձ համոզում էի, որ պետք է ընդունել նոր մարմինն ու նորովի նայել ամեն բանի: Բայց այս ֆոտոշարքից հետո ես ինձ չափազանց ուժեղ ու համարձակ եմ զգում: Ես տեսա, որ լավ տեսք ունեմ: Ես մայր եմ, և սա իմ նոր մարմինն է»,- իր ինստագրամյան էջում հրապարակելով նոր ֆոտոշարքը` գրել էր Էշլի Գրեմը: