Թոդ Ֆիլիպսը հրապարակել է «Ջոկեր» ֆիլմի նկարահանումներից չհրապարակված լուսանկարներ

Հայտնի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը Ինստագրամի իր էջում ցուցադրել է «Ջոկեր» ֆիլմի նկարահանումներից դեռ չհրապարակված լուսանկարներ:

Լուսանկարներում Խոակին Ֆենիքսն է Արթուր Ֆլեքի կերպարում: Լուսանկարներից մեկում դերասանը մեջքով է կանգնած լուսանկարչին և նայում է աստիճաններին, որոնց վրա պարում է ֆիլում:

«Ջոկեր» ֆիլմը համաշխարհային վարձույթում հայտնվել է 2019-ին: Ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակ «Լավագույն դերասան» (Խոակին Ֆենիքս) և «Լավագույն երաժշտություն» ( Հիլդուր Գուդնադոուտիր) անվանակարգերում: