Իլոն Մասկի մայրը պատմել է կյանքի բարդ փուլերի և երեխաներին մեծացնելու դժվարությունների մասին (տեսանյութ)

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի մայրը` մոդել Մեյ Մասկը, պատմել է, որ 1979 թվականին իր բաժանումից հետո շատ բարդ է եղել երեք երեխային կերակրելը՝ չնայած որ նա միաժամանակ մի քանի տեղ է աշխատել․ այս մասին նա պատմել է РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Պատմելով սննդակարգի մասին՝ նա հիշել է, որ երեխաների սիրելի ուտեստներից են եղել գետնանուշի կարագով բուտերբրոդները, շոգեխաշած լոբին և բրնձով լոբին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ երեխաների համար գուցեև ոչ թանկարժեք, սակայն առողջ սնունդ է ապահովել․ սեղանին, օրինակ, միշտ սեզոնային միրգ և բանջարեղեն է եղել։

Մեյը նշում է, որ հատկապես խնայել է վարսահարդարման սրահներ այցելելու վրա և ինքն է երեխաների և իր մազերը կտրել։ Ինչպես նաև Մասկը, իր եղբայրը և քույրը ռեստորաններ կամ կինոներ չեն այցելել։

Նրա խոսքով՝ դեռ այն ժամանակ իր համար շատ կարևոր է եղել սննդաբանի իր աշխատանքը, քանի որ դրա միջոցով է նա կարողացել վճարել բնակարանի համար և կերակրել երեխաներին, որոնք այդ ժամանակ արդեն իսկ ստիպված են եղել ինքնուրույնության սովորել։

«Նրանց հետ միասին նորմալ կյանքի համար ենք պայքարել, և նրանք ինձ հետ միասին են պայքարել։ Ես տնից էի աշխատում, մեծ հաջողություն էր, որ կարողանում էի տնից զբաղվել գործովս»,-պատմել է Մեյը։

Նրա խոսքով՝ երեխաների մեջ ամենաշատը սիրում է այն գիծը, որ նրանք անընդհատ պատրաստ են սովորել և այն, որ նրանք մի բան են անում, որը լավ է նաև ուրիշների համար։

Մեյ Մասկն այժմ աշխատում է և՛ որպես մոդել, և՛ որպես սննդաբան։

Տեսանյութը՝ այստեղ։