Հղի Ռունի Մարային նկատել են Լոս Անջելեսում զբսնելիս (լուսանկարներ)

Մայիսին արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 35-ամյա Ռունի Մարան և 45-ամյա Խոակին Ֆենիքսը առաջին անգամ ծնողներ կդառնան։ Զույգը, որն առանց այդ էլ վարում է բավականին փակ կյանք, այս ընթացքում միասին չի հայտնվել հանրության մեջ, միայն երբեմն դերասանուհին մենակ է հայտնվում լրագրողների ուշադրության կենտրոնում:

Երեկ նրան նկատել են Լոս Անջելեսի փողոցներից մեկում: Ռունին, որի փորիկն արդեն նկատելիորեն կլորացած է, գնացել է բժշկի՝ հերթական հետազոտության:

Ըստ մամուլի, որը մայիսին հաղորդել էր, որ Մարան վեց ամսական հղի է, զույգի առաջնեկը լույս աշխարհ կգա առաջիկա շաբաթներին: Ակնհայտ է, որ երեխայի ծննդյան մասին լուրը ծնողները, դժվար թե, հանրայնորեն հրապարակեն։