Ո՞վ է Անտոն Սավլեպովի ընտրյալը

Արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ են պտտվում երգիչ Անտոն Սավլեպովի և դերասանուհի Իրինա Գորբաչովայի սիրավեպի մասին: Վերջապես աստղային զույգը որոշել է հրապարակավ խոստովանել իրենց հարաբերությունների մասին` սոցիալական կայքերի իրենց էջերում կիսվելով ռոմանտիկ լուսանկարներով:
Նշենք, որ թե՞ Իրինան, թե Անտոնը նախկինում ամուսնացած են եղել: Իրինայի ամուսինը դերասան Գրիգորի Կալկինն էր: Լրագրողների հետ զրույցում Իրինան պատմել է, որ նա չի կարողացել ներել ամուսնու դավաճանությունները, ինչի պատճառով էլ ամուսնալուծվել է:

Իսկ Անտոնն իր սիրելիի հետ բաժավել է ընդամենը ամիսներ առաջ:
Սավլեպովի և Գորբաչովայի սիրավեպի մասին լուրը շատ է ուրախացրել երկրպագուներին, ովքեր հեղեղել են հրապարակված լուսանկարների մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով: