«Ողջ մնալ նախքան նախագծի մեկնարկը». Ռեգինա Թոդորենկոն վնասվածքներ է ստացել

Հայտնի հաղորդավարուհի Ռեգինա Թոդորենկոն վերջերս բոլորի ուշադրության կենտրոնում էր ընտանեկան բռնության վերաբերյալ իր սկանդալային հայտարարություններից հետո, բայց քայլ առ քայլ նրան հաջողվում է վերականգնել  իր բարի համբավը:

Ռեգինան պատրաստվում է մասնակցել ռուսական «Ледниковый период» հայտնի շոուի նոր եթերաշրջանին, որը եթեր կհեռարձակվի մոտակա ժամանակներում։ Նախագծում Թոդորենկոյի զուգընկերը լինելու է օլիմիպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը: Շոուի շրջանակներում հեռուստահաղորդավարուհին մրցելու է ամուսնու` Վլադ Տոպալովի հետ, որն էլ իր հերթին հանդես է գալու Ելենա Իլինիխի հետ:

Ռեգինան խոստովանել է, որ շոուին պատրաստվելիս շատ բարդությունների հետ է բախվել։ Իր ինստագրամյան էջում նա հայտնել է, որ դեռ նախքան նախագծի մեկնարկը հասցրել է լուրջ վնասվածքներ ստանալ։ «Արդեն իսկ հասցրել եմ երեք ող տեղաշարժ անել, ընկել եմ ու գլխով հարվածել սառույցին։ Հույս ունեմ, որ հետո ավելի հեշտ կլինի։ Ողջ մնալ գոնե նախքան նախագծի մեկնարկը»,- անկեղծացել է հաղորդավրուհին: