Պապարացիները լուսանկարել են Էմբեր Հերդին ու նրա նոր ընտրյալին

Պապարացիները լուսանկարել են Ջոնի Դեփի նախկին կնոջը` Էմբեր Հերդին իր նոր ընտրյալի հետ ռոմանտիկ զբոսանքի ընթացքում: Գեղեցկուհու նոր սիրելին 38-ամյա Բյանկա Բուտին է:
Նշենք, որ զույգը միասին է դեռ հունվարից: Ինսայդերի պնդմամբ` Էմբերը Բյանկայի հետ երջանիկ է, ինչպես երբեք:
Ինչպես հայտնի է, դերասանուհի Էմբեր Հերդն ավելի վաղ հայտարարել էր, որ 2016-ի մայիսի 21-ին ընտանեկան բռնության զոհ է դարձել նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի կողմից։
Հենց 2016-ից էլ սկսվել են Բյանկայի ու Հերդի հարաբերությունները. Բյանկան առաջկցում էր Հերդին ու մշտապես նրա կողքին էր: