Պոլինա Գրենցը պատմել է, թե ինչ սարսափելի հիվանդություն է հաղթահարել

Դերասանուհի Պոլինա Գրենցը որոշել է անկեղծ զրույց ունենալ իր երկրպագուների հետ և կիսվել է ինստագրամյան էջում նրո տեսանյութով, որտեղ խոստովանել է, որ ժամանակին տառապում էր անորեքսիայով:
«Գուցե այս տեսանյութը օգնի այն աղջիկներին, ովքեր տառապել են այս հիվանդությամբ: Պատմեմ` ինչպես է անորեքսիան առաջացել ինձ մոտ. ես երեք տարի հանդիպում էի մի տղամարդու հետ, ով սիրում էր ինձ այնպիսին, ինչպիսին ես կայի: Ես չունեի բարդույթներ, ու ինձ չէր անհանգստացնում, թե ես որքան ու որ ժամին եմ ուտում: Մենք կարող էինք կեսգիշերին մի ամբողջ պիցցա ուտել: Բայց մեր բաժանումից հետո ես մտա այլ տղամարդկանց աշխարհ, որտեղ անկախ իմ ցանկութունից, հարաբերությունները չէին ձևավորվում»,- պատմում է Պոլինան ու հիշում, որ  հենց այդ ժամանակներից էլ նա հասկացավ, որ տղամարդկանց դուր են գալիս նիհարիկներն ու սկսեց նիհարել:
Այդ բարդույթների պատճառով Պոլինան սկսեց տառապել անորեքսիայով, սակայն բարեբախտաբար, նա հաղթահարեց այդ հիվանդությունը:
Իր ինստագրամյան հետևորդներին Պոլինան կոչ է անում չբարդույթավորվել ու սիրել սեփական մարմինը: