AGA Relief Fund-ը կօգնի դիզայներներին, որոնք հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում` COVID-19-ի համավարակի պատճառով

Դերասանուհի Բեթ Միդլերը Twitter-ում գրել է, որ Costume Industry Coalition-ը և The Artisans Guild of America-ն հիմնադրամ են ստեղծել՝ օգնելու համար հագուստի դիզայներներին, կոտյումերներին և այդ ոլորտի այն մասնագետներին, որոնք համաճարակի պատճառով հայտնվել են ծանր իրավիճակում:

Նյու Յորքում գործող AGA Relief Fund կոչվող օգնության հիմնադրամի միջոցները կտրամադրվեն փոքր բիզնեսով զբաղբող ընկերություններին: Նա նաև կոչ է արել բոլորին անտարբեր չմնալ ու նվիրատվություն անել հիմնադրամին: