Երգչուհի Նառան այժմ Բեյրութում է. պայթյունի հետևանքով վնասվել է նրա տունը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած պայթյունը դարձավ ավերումների, մահերի ու վիրավորումների պատճառ: Սիրված երգչուհի Նառան ու նրա ամուսինն այժմ գտնվում են Բեյրութում:

Նրանց դուստրը՝ Էլեոնորան իր ինստագրամյան էջի բաժնում գրել է. «Փառք Աստծո, մամաս, պապաս լավ են։ Իրենց ոչ մի վնաս չի եղել, մեր տունն է վնասվել շատ քիչ: Ընկերներ ջան, հեռախոսս անդադար զանգել ա էս մի քանի ժամը: Ում հետ չեմ զանգել` կզանգեմ»: