Քանյե Ուեսթը չի ընդգրկվել ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ Նյու Ջերսի նահանգի ընտրացուցակում - Showbiz.am

Քանյե Ուեսթը չի ընդգրկվել ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ Նյու Ջերսի նահանգի ընտրացուցակում

By

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը չի կարողացել գրանցվել որպես ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Նյու Ջերսի նահանգում: Այս մասին օգոստոսի 4-ին հայտնում է տեղի North Jersey լրատվական պորտալը:

Ուեսթի օգնականները հուլիսին անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել Նյու Ջերսիում, որպեսզի երաժիշտը ընդգրկվի թեկնածուների թվում, որոնց օգտին կկարողանան քվեարկել նահանգի բնակիչները:

Նշվում է, որ ստորագրություններից մի քանիսը, որոնք հավաքվել էին Ուեսթի գրանցումն ապահովելու համար, անվավեր են ճանաչվել: Նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ դադարեցնում են այդ որոշումը բողոքարկելու փորձերը և այլևս չեն փորձելու Ուեսթի անունը ներառել Նյու Ջերսիի ընտրացուցակում:

Աղբյուրի տվյալներով՝ նրան հաջողվել է որպես թեկնածու գրանցվել միայն վեց նահանգներում: Մի շարք նահանգներում արդեն սպառվել է ժամկետը, որի ընթացքում պետք էր հավաքել անհրաժեշտ ստորագրությունները:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին Ուեսթը հայտնել էր հուլիսի սկզբին: ԱՄՆ-ում հերթական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով...
Ավելին