«Բարով եկար, նշանված կյանք». Բենի և Դիանայի պարն իրենց նշանդրեքի ժամանակ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը երեկ նշանադրվել են:

Բենն ու Դիանան սոցցանցերի իրենց էջերում տեսանյութ են հրապարակել, որտեղ պարում են Սարգիս Ավետիսյանի «Համբուրիր ինձ» երգի ներքո:

«Բարով եկար, նշանված կյանք: Կարող եք շնորհավորել, ընկերներ, կայացավ մեզ համար ամենակարևոր օրերից մեկը: Ուրախ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ ընկերներին, շնորհակալ եմ բոլորից բարի ու լավ մաղթանքների համար»,- գրել է դերասանը տեսանյութին կից:

Դիանան իր հերթին տեսանյութը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Շնորհակալ եմ քեզ, որ իմ կյանքը լցրեցիր սիրով: Մենք արդեն նշանվեցինք, արդեն բոլորդ կարող եք շնորհավորել: Ինչպես ասում են, տարոսը ձեզ, սիրելիներս»: