Ո՞վ է կենդանակերպի նշաններից ամենասկզբունքայինը

Ձկներ
Կենդանակերպի նշաններից ամենասկզբունքայինը Ձկներն են: Ձկները խելացի, տաղանդավոր և աշխատունակ են, բայց չեն սիրում վստահել, զուսպ են  և, կարելի է ասել, փակ: Ձկները երկար և հանգամանորեն ընտրում են իր շրջապատը, նրանց, ում կարելի է անվերապահորեն վստահել:
Անձնական կյանքի ուղեկցին Ձկներն ընտրում են հանգամանորեն: Ընտրում են ամենահուսալիին, ընտրում են երկար և հանգամանալից:
Սերը, էմոցիաներն ու զգացմունքները Ձկների համար միշտ իրենց տեղը կզիջեն հուսալիությանը, հավատարմությանն ու նվիրվածությանը:

Երբեք չեն ների սխալները ու անձնական հարաբերություններում չեն գնա փոխզիջման: Ձկների համար հիասթափությունն այն մարդկանցից, ովքեր իրեն շրջապատում են, գրեթե ողբերգության պես մի բան է:
Կորցնելով հավատը մարդու նկատմամբ՝ Ձկները հավանաբար կներեն, բայց այլևս երբեք չեն կարողանա նրան վստահել ու, հետևաբար՝ մնալ կողքին:
Գործնական հարցերում Ձկները, անկասկած, ավելի լոյալ են, կգնան փոխզիջման ու կկայացնեն խելամիտ որոշում:
Նրանք պատրաստ են ոչ միայն տեր կանգնել իրենց սկզբունքներին, այլև տուժել դրանց պատճառով: