Պավել Պրիլուչնիի սիրային «քառանկյունը». դերասանը այն հավատարիմ ամուսինը չէր, ինչպիսին ներկայանում էր

2020 թվականի փետրվարի վերջին պարզ դարձավ, որ դերասաններ Պավել Պրիլուչնին և Ագաթա Մուցենիեցեն ամուսնալուծվում են: Բայց զույգի բաժանմանը շատ միջադեպեր են նախորդել: Պարզվում է, որ Պավելը, ամուսնացած լինելով Ագաթայի հետ, միաժամանակ հանդիպել է երկու այլ դերասանուհիների՝ Միրոսլավա Կարպովիչի և Յուլյա Ֆրանցի հետ: Դերասանի սիրային արածների մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին պատմել է Պավելի հարևանուհին։

«Երբ սկսվել են «Աստղի ստվերը» ֆիլմի նկարահանումները, նկարահանման հրապարակում նա սկսել է շփվել ու սիրախաղի մեջ մտնել իր գործընկերուհու՝ Յուլյա Ֆրանցի հետ։ Պավելը սկսել է զուգահեռաբար հանդիպել և՚ նրա, և՚ Կարպովիչի հետ»,- պատմել է հարևանուհին ու ասել, որ Ֆրանցն ինչ-որ պահի հոգնել է այդ սիրային «քառանկյունից» և ինքն է հրաժարվել այդ տարօրինակ հարաբերություններից: