Սելենա Գոմեսի նոր լուսանկարը. նա նաև հայտնել է իր «Rare Beauty» ապրանքանիշի թողարկման ամսաթիվը

Սելենա Գոմեսն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու դրան կից գրառում կատարել: Երգչուհին հայտնել է կոսմետիկայի սեփական ապրանքանիշի՝ «Rare Beauty»-ի պաշտոնական թողարկման ամսաթիվը:

Ապրանքանիշը գնորդներին հասանելի կլինի սեպտեմբերի 3-ից` ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի «Sephora» խանութներում, ինչպես նաև առցանց: «Ես շատ երջանիկ էր աշխատել այս դիմահարդարման միջոցների ստեղծման վրա և անհամբեր սպասում եմ, որ փորձեք դրանք: Հուսով եմ, որ դրանք ձեզ նույքան դուր կգան, որքան ինձ»,- ասել է Գոմեսը: