Օլգա Բուզովան բացառիկ լուսանկար է հրապարակել հոր ու քրոջ հետ

34-ամյա երգչուհի Օլգա Բուզովան կիսվել է իր երլրպագուների հետ բացառիկ ընտանեկան կադրով: Օլգան հանդիպել է հոր ու քրոջ հետ, որի հետ մոտ երկու տարի առաջ վիճել էր: Բարեբախտաբար, քույրերը հաշտվել են:

Օլգան մասնակցում է ռուսական առաջին ալիքով ցուցադրվող «Ледниковый период» հեռուստաշոուին ու մարզումներից հետո նրա հայրը անակնկալ կերպով այցելել է նրան` կրտսեր դստեր ուղեկցությամբ: «Հայրիկս եկել է իմ մարզմանը, իսկ հետո մեզ հրավիրեց ճաշի: Սիրում եմ», – հայտնել է Բուզովան: Երկրպագուները նշել են, որ Օլգան շատ նման է հայրիկին: