BLACKPINK-ի անդամ Ջեննիի լուսանկարով արբանյակ կպտտվի Երկիր մոլորակի շուրջը

BLACKPINK-ի անդամ Ջեննիի լուսանկարով արբանյակ կպտտվի Երկիր մոլորակի շուրջը:

Ջենիի երկրպագուների ամենամեծ չինական բազան՝ CHINAJENNIEBAR-ը, հայտարարել է, որ ֆինանսավորել է «Ladybug-1» անունը կրող արբանյակին օգոստոսի 8-ին Ջեննիի լուսանկարով Երկիր մոլորակի շուրջը պտույտ կատարելու համար։

Օրը հատկանշական է, քանի որ հենց օգոստոսի 8-ին է BLACKPINK-ը չորս տարի առաջ դեբյուտ ունեցել։

«Ladybug-1»-ը 16մլն դոլար արժեցող արբանյակ է, որը կթողարկվի Չինաստանի առևտրային արբանյակային օպերատորի՝ Commsat-ի կողմից։

Իսկ մինչ խմբի երկրպագուները նման մասշտաբային քայլեր են անում, BLACKPINK-ը պատրաստվում է օգոստոսի 28-ին թողարկել այս տարվա իր երկրորդ սինգլը (հավանաբար Սելենա Գոմեսի հետ)։