Ամուսնությունը փրկելու վերջին հուսահատ փորձը. Քարդաշյանն ու Ուեսթը մեկնել են Կարիբյան կղզիներ՝ իրենց հետ տանելով քահանայի - Showbiz.am

Ամուսնությունը փրկելու վերջին հուսահատ փորձը. Քարդաշյանն ու Ուեսթը մեկնել են Կարիբյան կղզիներ՝ իրենց հետ տանելով քահանայի

By

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, մեկնել են Կարիբյան կղզիներ՝ փորձելով փրկել իրենց ամուսնությունը, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը վկայակոչում է քաջատեղյակ աղբյուրներին, որոնց պնդմամբ՝ սա աստղային զույգի՝ իրենց ամուսնությունը փրկելու վերջին հուսահատ փորձն է: Նրանք նշում են, որ Ուեսթի՝ վերջին շրջանում դրսևորած տարօրինակ վարքի պատճառով զույգի ամուսնությունը «թելից է կախված»:

Ըստ TMZ կայքի՝ Քարդաշյանն ու Ուեսթը մասնավոր օդանավով Կարիբյան կղզիների հեռավոր անկյուններից մեկն են մեկնել՝ փորձելով հարաբերությունները շտկել, քանի դեռ շատ ուշ չէ:

Բացի այդ, նշվում է, որ զույգն իր հետ է տարել քահանային, որն իրենց ամուսնացրել է, մինչդեռ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, Քիմի ցանկությամբ իրենց հետ չի մեկնել:

«Քահանա Ռիչ Ուիլքերսոն կրտսերը մշտապես ներկա է զույգի կյանքում և ընտանիքի բարեկամն է: Քանյեն նրան շատ է վստահում, իսկ Քիմը լիահույս է, որ հոգևորականի միջամտությունը կօգնի ամուսնուն»,- ասել է քաջատեղյակ աղբյուրը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ռուսական արվեստի թանգարանի այցելուները VR ակնոցներով կկարողանան «հայտնվել» նկարիչ Բորիս Գրիգորևի «Կենդանաբանական այգի» կտավում և զբոսնել այնտեղ

Մեկ գլուխգործոցի վիրտուալ աշխարհում» ծրագրի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կարող են դնել VR ակնոցը, որը նրանց հնարավորություն կտա...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Դիանա Տոնոյանը` աշնանային դիմահարդարման գույների, տենդենցների, մաշկի խնամքի և անձնական ծրագրերի մասին

Կորոնավիրուսի համավարակը լիովին փոխեց մեր կյանքը ու դա անդրադարձավ նաև կանանց արտաքին տեսքի վրա: Քանզի բոլորիս համար պարտադիր աքսեսուար...
Ավելին