Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել սոցցանցում՝ կոչ անելով աղոթել Բեյրութի համար:

«Աղոթեք Բեյրութի համար»,- վերջինս նման հեշթեգով հաղորդագրություն է հրապարակել:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում 135 մարդ է մահացել օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, որը փորձագետները համեմատել են 4.5 բալ ուժգնության երկրաշարժի հետ:

Տուժածների թիվը հասել է 5000-ի, տասնյակ մարդիկ կորած են համարվում, ավելի քան 300 000-ը մնացել է առանց տանիքի: