Հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է

«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» նախագծի նախկին հաղորդավարուհի, «Չեյնջ» սիթքոմի դերասանուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է:

Լիլիթն այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում փոխելով կարգավիճակն ու նշելով, որ արդեն ամուսնացած է: Որպես ամուսնության ամսաթիվ Լիլիթը նշել է օգոստոսի 1-ը:

Նշենք, որ հաղորդավարուհին այդ օրերին գտնվում էր Մինսկում, իսկ դրան նախորդող օրերին լուսանկարներ էր հրապարակում Բալիից:

Նշենք նաև, որ Լիլիթն իր հրապարակման մեջ չի նշել, թե ում հետ է ամուսնացել։