Միշել Օբաման խոստովանել է, որ Թրամփի վարչակազմի կեղծավորության պատճառով իր մոտ ընկճախտ է սկսվել

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ իր մոտ ընկճախտ է սկսվել, որը պայմանավորված է երեք գործոնով՝ համավարակով, ռասիստական խտրականության հողի վրա ծագած անկարգություններով և նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կեղծավորությամբ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 56-ամյա տիկին Օբաման այս մասին ասել է The Michelle Obama Podcast հաղորդման ժամանակ:

«Ինձ մոտ կարծես ընկճախտի ինչ-որ տեսակ է, որը պայմանավորված է ոչ միայն համավարակով, այլև ռասիստական խտրականության հողի վրա ծագած անկարգություններով, ինչպես նաև նրանով, թե ինչպես է գործող վարչակազմն արձագանքում կամ չի արձագանքում այս ամենին»,- ասել է Միշել Օբաման:

Նա հավելել է, որ տրամադրությունը բարձրանում է միայն, երբ գիտակցում է, որ շրջապատված է լավ մարդկանցով, ընտանիքով ու ընկերներով: