Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որի հետևանքով զոհվել է 135 մարդ, հարյուր հազարավորներ զրկվել են տնից ու անօթևան դարձել, անտարբեր չի թողել համայն աշխարհին, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ սուպերմոդել Բելլա Հադիդն իր ինստագրամյան էջում կիսվել է պայթյունից հետո արված մի հուզիչ տեսանյութով:
Դրանում լիբանանցի կինը դաշնամուր է նվագում պայթյունի հետևանքով ավերված տան հյուրասենյակում:
Տեսանյութին կից արմատներով պաղեստինցի սուպերմոդելը գրել է.«Աչքերս ու սիրտս լացում են քեզ համար, Լիբանա՛ն: Ավելի քան 150 զոհ, հազարավոր վիրավորներ ու անհետ կորածներ: Այնքան եմ ցավում, որ դուք ստիպված եք նման աղետի միջով անցնել, իմ եղբայրներ և քույրեր: Ես նվիրատվություններ կանեմ Լիբանանի Կարմիր խաչին, ինչպես նաև Բեյրութի բոլոր փոքր կազմակերպություններին»:
Բացի այդ, սուպերմոդելը բոլոր հետևորդներին կոչ է արել հետևել իր օրինակին ու ևս նվիրատվություններ կատարել:
«Այս պայթյունը տեղի ունեցավ Լիբանանի պատմության մեջ ամենածանր ժամանակահատվածներից մեկի ընթացքում. աննախադեպ տնտեսական ճգնաժամ և սով, քաղաքական անկայուն վիճակ, անօթևան մարդիկ, համավարակ և գործազրկության մակարդակի աճ: Մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք օգնել Լիբանանի ժողովրդին»,- հավելել է Հադիդը: