Քանյե Ուեսթը ցանկանում է դառնալ դեմոկրատներից Ջո Բայդենի մրցակիցը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, օգնության է դիմել մասնագետներին, որոնք նախկինում աշխատել են Հանրապետական կուսակցության հետ։
Տեղեկությունը հայտնում է Mirror պարբերականը։ Նշվում է, որ նախկինում երաժիշտն ասում էր` առաջադրվելու է սեփական Birthday Party կուսակցության կողմից։

Պարբերականի աղբյուրը կարծիք է հայտնել, որ Քանյե Ուեսթը կարող էր դիմել այդ քայլին՝ դեմոկրատներից Ջո Բայդենի մրցակիցը դառնալու համար։
«Ժամանակն է, որ մենք իրականություն դարձնենք Ամերիկայի հույսերը՝ հավատալով Աստծուն, միավորելով մեր տեսլականն ու կառուցելով մեր ապագան։ Ես առաջադրվում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններում»,- շաբաթներ առաջ գրել էր Ուեսթը։