Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռնարկել է աննախադեպ մասշտաբի ծրագիր։ Նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները՝ Եվրոպայից հրավիրված մեծանուն հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։
Վերջինս համագործակցում է աշխարհի լավագույն դիրիժորների, մենակատարների, երաժշտական կոլեկտիվների հետ, և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Խաչատրյանի թիվ 2 և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաների վերջերս արված ձայնագրությունները ունկնդրելուց հետո մեծ ուրախությամբ իր ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրություններն, ինչն իսկապես մեծ պատիվ է Հայաստանի և նվագախմբի համար։