Դերասան Ջուդ Լոուի դուստրը նկարահանվել է ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ)

Հանրահայտ դերասան Ջուդ Լոուի դուստրն ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն նվաճում է նորաձևության աշխարը։ Այրիս Լոուն 2017 թվականին դարձել էր Burberry ապրանքանիշի կոսմետիկայի հավաքածուի դեմքը, ինչպես նաև նկարահանվել Lacoste, Calvin Klein Jeans և Miu Miu բրենդերի գովազդային արշավների շրջանակներում:

Նա մասնակցել է նաև Փարիզի նորաձևության շաբաթին: Այրիսն արդեն հասցրել է նաև հեղինակային պայուսակների հավաքածու թողարկել` Mulberry բրենդի հետ համատեղ։ Այժմ էլ երիտասարդ ու հաջողակ մոդելը լուսանկարահանվել է ներքնազգեստի La Perla ապրանքանիշի համար։