Լեոնիդ Ագուտինը հրաժարվել է Բելառուսում ելույթ ունենալ

Հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինն ու ռուսական այլ ասղտեր հրաժարվել են ելույթ ունենալ Բելառուսում անցկացվող նախընտրական համերգների ընթացքում։ Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում:

Նա լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել է. «Բելոռուսի իմ շատ սիրելի բնակիչներ, մենք չենք գա: Շնորհակալ ենք ձեր անկեղծության, պարզության, հարգանքի ու սիրո համար: Մեր զգացմունքները փոխադարձ են: Ձեզ ի սրտե հաջողություն ու բարգավաճում ենք մաղթում: Հուսով եմ` մեր հանդիպումն այլ հանգամանքներում սարերի հետևում չէ»: