Վոլոչկովան վաճառում է լեգենդար ավազանը՝ տուգանքները վճարելու համար

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վաճառքի է հանել իր ավազանը՝ վճարելու համար տուգանքները։ Այդ մասին նա գրել է Ինստագրամի իր էջում։

«Միայն իմ անվանական սառցե ավազանի վաճառքը կփրկի այդ անհույս իրավիճակը։ Իսկ ստացված միջոցները կուղղեն տուգանքների վճարմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ մի «բարի մարդ» արդեն իսկ որոշել է փոխարենը նրան անվանական փայտե ավազան նվիրել։

Հունիսի վերջին բալետի պարուհին Դիվեևսկի վանք է գնացել, որը կարանատինի մեջ էր կորոնավիրուսի հետևանքով։ Նրա նկատմամբ վարչական տուգանքներ են կիրառվել 20 և 40 հազար ռուբլու չափով։